Ապրենք
Առողջ Հասարակությունում

Պատմությունը Գործունեությունը Ծառայությունները
  • տարի ոլորտում
  • դեղատուն
  • աշխատակից
  • գործընկեր
Պատմությունը
Աստերիա դեղագործական ընկերությունը 2000 թվականից սկսած զբաղվում է դեղագործական և հարդեղագործական ապրանքների ներկրմամբ և վաճառքով։ Բացի այդ, Աստերիան մատուցում է դեղազգոնության, դեղերի պետական գրանցման, կենսաբանական ակտիվ սննդային հավելումների գրանցման, օծանելիքակոսմետիկական արտադրանքի գրանցման, դեղամիջոցների և հարդեղագործական ապրանքների մարկետինգային և առաջխաղացման ծառայություններ։
ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ
Մենք միշտ եղել ենք և կլինենք հուսալի գործընկեր առողջապահության ոլորտում
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը մեր կազմակերպության հիմնաքարերից մեկն է
Մեր հիմնական շարժառիթներից է նաև մեր հաճախորդի շահն ու անվտանգությունը
Արդարացի վերաբերմունքն ու հարգանքը գործընկերների հետ աշխատելու սկզբունքների և մեր աշխատակիցների հետ հարաբերությունների հիմքն են
Գործունեությունը
2011 թվականից ի վեր գործում է Աստերիա դեղատնային ցանցը, որը ևս մեկ քայլ մոտեցնում է մեզ դեպի մեր հաճախորդը։ Ներկայումս Աստերիա դեղատնային ցանցը ընդգրկում է 32 մասնաճյուղ: Մեզ հետ աշխատում են շուրջ 140 մասնագետներ։

Աստերիա դեղագործական ընկերությունը առաջինն է հայաստանյան դեղագործական շուկայում, որի պատվերով արտադրվում են դեղեր Հարավային Կորեայում և Եվրոպական որոշ երկրներում, և արտադրված դեղերը բրենդավորվում են Աստերիա ապրանքանիշով:

Աստերիա դեղագործական ընկերությունը հանդիսանում է Նովարտիս Ֆարմայի, ինչպես նաև մի շարք այլ եվրոպական ու հարավ կորեական կազմակերպությունների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Աստերիան համարվում է Հայաստանում առաջատար ընկերություն հակաբիոտիկների ոլորտում:
Աստերիա ընկերությունը ընդգրկված է հայաստանյան խոշոր հարկ վճարողների ցանկում երկար տարիներ:
Մեր տեսլականն է ընդլայնել կազմակերպության աշխարհագրությունն ու պորտֆոլիոն, մատուցել բարձրակարգ սպասարկում, բարձրորակ ապրանքներ, լինել առաջնային դեղագործական կազմակերպություն մեր հաճախորդների համար:
Աստերիայի գլխավոր նպատակն է բարելավել իր հաճախորդների և աշխատակիցների կյանքի որակը և նպաստել առողջ հասարակություն ունենալուն:
Մեր ծառայությունները
  • Աստերիա դեղագործական ընկերությունը առաջարկում է Դեղազգոնության ծառայություն Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղերի գրանցման հավաստագրերի իրավատերերի համար։

    Մենք առաջարկում ենք դեղազգոնության լոկալ պատասխանատու անձ 24/7 հասանելիությամբ գրանցման հավաստագրերի իրավատերերի համար:
  • Աստերիա դեղագործական ընկերությունը առաջարկում է Հայաստանի Հանրապետությունում դեղերի Ազգային ընթացակարգով պետական գրանցման, վերագրանցման, հետգրանցումային փոփոխությունների և ԵԱՏՄ ընդհանուր պահանջներին համապատասխան պետական գրանցման, վերագրանցման, ԵԱՏՄ փոխադարձ ճանաչման, ԵԱՏՄ կանոններին դոսյեի համապատասխանեցման և հետգրանցումային փոփոխությունների կոմպլեքս ծառայություններ։
  • Աստերիա դեղագործական ընկերությունը առաջարկում է ԵԱՏՄ ընդհանուր կանոններին համապատասխան կենսաբանական ակտիվ սննդային հավելումների և հատուկ նշանակության սննդի պետական գրանցման համալիր ծառայություններ։

    Պետական գրանցման գործընթացը հաջողությամբ անցնելու դեպքում տրվում է անժամկետ գրանցման հավաստագիր, որն ընձեռում է հնարավորություն կենսաբանական ակտիվ սննդային հավելումներ և հատուկ նշանակության սնունդ մատակարարել և վաճառել ԵԱՏՄ ամբողջ տարածքում։
  • Աստերիա դեղագործական ընկերությունը առաջարկում է օծանելիքակոսմետիկական արտադրանքի պետական գրանցման/հայտարարագրման կոմպլեքս ծառայություններ համաձայն «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության» ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի։

    Պետական գրանցման/հայտարարագրան գործընթացը հաջողությամբ անցնելու դեպքում տրվում է գրանցման հավաստագիր/ հայտարարագրան , որն ընձեռում է հնարավորություն օծանելիքակոսմետիկական արտադրանք մատակարարել ԵԱՏՄ ամբողջ տարածքում։
  • Աստերիա դեղագործական ընկերությունը հանդիսանում է մի շարք հայտնի դեղագործական ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:.

    Աստերիա դեղագործական ընկերության ներկայացուցչական թիմը մասնագիտացված է դեղերի, բժշկական նշանակության ապրանքների, կոսմետիկ միջոցների, հիգիենայի պարագաների պրոմցիայով ՀՀ ողջ տարածքում: Թիմի շարունական զարգացման համար Աստերիան կազմակերպում է ամենամսյա կրթական ծրագրեր` թիմի մասնագիտական հմտությունների շարունակական բարելավման համար:
    Էլ.հասցե:
    [email protected]
  • Աստերիա դեղագործական ընկերությունը հանդիսանում է մի շարք հայտնի դեղագործական ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

    Աստերիա դեղագործական ընկերությունը ներմուծում է դեղեր, բժշկական նշանակության ապրանքներ, կոսմետիկ միջոցներ, հիգիենայի պարագաներ և այլն, որոնք վաճառվում են ՀՀ ողջ տարածքով:
    Էլ.հասցե:
    [email protected]
Տեսնել ավելին

ԴԵՂԱՏՆԵՐԸ ՔԱՐՏԵԶԻ ՎՐԱ