Sunlife ապրանքանիշը Հայաստնում է
Նախորդ էջ
12/01/2023

Sunlife ապրանքանիշը Հայաստնում է

Գերմանական Սանլայֆ ապրանքանիշը ունի շուրջ 25 տարվա փորձ շուկայում, որը թույլ է տալիս սպառողներին տրամադրել բարձրորակ՝ GMP ստանդարտներին համապատասխան և սպառողների բոլոր պահանջները բավարարող կենսաբանական ակտիվ սննդային հավելումների(ԿԱՀ) և բժշկական նշանակության արտադրանքների լայն ընտրանի։

 

Արտադրանքի որակի շարունական ստուգումները, համապատասխան որակի և անվտանգության վերջին ուղեցույցների, երաշխիք են հանդիսանում մշտապես բարձրորակ արտադրանքի ստեղծմանը և անփոփոխ վիճակում սպառողներին մատակարարմանը։

 

Սանլայֆ գերմանական բրենդը  սպառողին է առաջարկում կոմբինացված վիտամինների լավագույն համակցությունները, բավարարելով նույնիսկ ամենաքմահաճ սպառողի պահանջները։

Արդի ժամանակներում շաքարային դիաբետը հիվանդությունից դարձել է ապրելակերպ: Սանլայֆը հաշվի առնելով այդ հիմնախնդիրը սպառողներին է առաջարկում առանց շաքարի սննդային հավելումներ՝ ապահովելով հիվանդների արդյունավետ և անվտանգ ապաքինումը։

 

Թիրախային խումբ են հանդիսանում գլյուտենի և լակտոզի հանդեպ անտանելիությամբ տառապող հիվանդները, որոնց համար դժվար է շուկայում ընտրել կենսաբանական ակտիվ սննդային հավելումներ։ Սանլայֆ բրենդի կենսաբանական ակտիվ հավելումները ընտրության միջոց են հանդիսանում այս խմբերի համար ևս՝ առաջարկելով շուկայում եզակի բաղադրությամբ արտադրանքներ։

 

Գերմանական Սանլայֆ բրենդը ստացել է նաև օրգանական սերտիֆիկացում։

 

Սանլայֆ ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստաննում հանդիսանում է Աստերիա դեղագործական ընկերությունը։

Սանլայֆ ապրանքանիշի միջոցներից Հայաստանում կգտնեք հետևյալը տեսականին։

 

Ահա, թե ինչու պետք է օգտագործել Sunlife դդմի կորիզի յուղը՝

  • դդմի կորիզի յուղը ունի արտահայտված հակաբորբոքային և հակաօքսիդանտ հատկություններ, որոնց շնորհիվ բարելավվում են ստամոքսաղիքային, սիրտ-անոթային, մկանային, նյարդային և էնդոկրին համակարգերը
  • մաքրում է օրգանիզմը տոքսիններից, շլակներից և քաղցկեղածին նյութերից
  • տղամարդկանց մոտ դրական ազդեցություն է թողնում միզասեռական համակարգի վրա կանխում է անդրոգենային մազաթափությունը

Sunlife Omega-3 (ձկան յուղի) յուրաքանչյուր հաբ պարունակում է 1000մգ սաղմոնի յուղ և 5մգ վիտամին E, ինչի շնորհիվ՝

  • կարգավորում է զարկերակային ճնշումը և սրտի ռիթմը
  • նվազեցնում է թրոմբների առաջացման ռիսկը
  • բարելավում է ուղեղի աշխատանքը
  • լավացնում է մաշկի որակը և առաձգականությունը

 

Sunlife Vitamin C -ն  պարունակում է 1000 մգ Vitamin C յուրաքանչյուր հաբում:

Ահա, թե ինչու պետք է օգտագործել ամենապահանջված գերմանական Sunlife Vitamin C լուծվող հաբերը `

  • չի պարունակում շաքար
  • բարձրացնում են դիմադրողականությունը
  • ամրապնդում են իմունային համակարգը
  • պաշտպանում են սեզոնային վիրուսներից
  • կարևոր են ոսկրերի, հոդերի, մկանների, անոթների, ատամների և մաշկի առողջության համար

 

Sunlife Muskel-und Gelenk գելը շնորհիվ հակաբորբոքային, տաքացնող ու սառեցնող հատկությունների պայքարում է մկանացավերի և հոդացավերի դեմ։

Շնորհիվ իր եզակի բաղադրության

  • ցավազրկում և թուլացնում է մկանային լարվածութունը
  • թողնում է տաքացնող, արյան շրջանառությունը լավացնող և սառեցնող ազդեցություն
  • մեղմում է արթրիտի, ռևմատիզմի հետևանքով առաջացող ցավերը

Sunlife-ի Տաք լիմոն և Տաք կտտկենի թեյերը կօգնեն Ձեզ արագ կազդուրվել գրիպից, մրսածությունից, բարձրացնել իմունիտետը, օրգանիզմի դիմադրողականությունը և լինել պաշտպանված սեզոնային վիրուսներից։

Sunlife-ի A-Z Depot հաբերը պարունակում են 24 տեսակի վիտամիններ, միներալներ և միկրոէլեմենտներ, ինչի շնորհիվ`

  • խթանում են ֆիզիկական և մտավոր կարողությունները
  • պայքարում են հոգնածության և սթրեսի դեմ
  • պաշտպանում են աչքերը դեգրադացիայից և կատարակտի առաջացումից

 

B խմբի վիտամիններն առաջնային նշանակություն ունեն օրգանիզմի  համար, և դրանց պակասը կարող է հանգեցնել լուրջ խնդիրների։  Sunlife B-Komplex հաբերը B խմբի վիտամինների պակասը լրացնելու լավագույն տարբերակն են:

  • B1 - լավացնում է հիշողությունը, պայքարում է սթրեսի դեմ
  • B2 - սնուցում է աչքերը և իմունային համակարգը
  • B6 - ստեղծում է հեմոգլոբին, թուլացնում է նյարդերը
  • B12 - ստեղծում է էրիտրոցիտներ և նյարդային բջիջներ
  • Նիացին - կարգավորում է նյարդային և մկանային աշխատանքը
  • Պանտոտենաթթու - կանոնավորում է մակերիկամների և վահանագեղձի ֆունկցիաները

 

Գերմանական Sunlife Panthenol պաշտպանիչ և սնուցող քսուքը ունիվերսալ միջոց է ցանկացած տեսակի մաշկի համար։
Sunlife Panthenol քսուքն ունի հակաբորբոքային հատկություններ, խորապես ներթափանցում է մաշկի մեջ և պահպանում է բնական խոնավությունը։

 

Sunlife Panthenol քսուքը`

 

  • վերականգնում է բորբոքված մաշկը
  • բուժում է այրվածքները, ճաքերը, վնասվածքները
  • պաշտպանում է մաշկը ծերացումից

 

Sunlife Panthenol -ն օգտագործվում է նաև որպես արևապաշտպան և հետէպիլացիոն միջոց։

Գերմանական Sunlife ճկվող էլեկտրոնային ջերմաչափը նախատեսված է
թևատակի, բերանի և ռեկտալ կիրառման համար:

Sunlife թվային ջերմաչափը`

  • ճշգրիտ է
  • ջրակայուն է
  • չի պարունակում սնդիկ
  • արագ ցույց է տալիս պատասխանը
  • ունի պաշտպանիչ թաղանթ

 

Sunlife Calcium+D3 հաբերը լրացնում են օրգանիզմին անհրաժեշտ Կալցիումի և վիտամին D3-ի քանակները, ինչի շնորհիվ`

  • ամրապնդում են ոսկրերն, ատամները և մկանները
  • բարելավում են իմունային և նյարդային համակարգերը
  • պաշտպանում են շնչառական վիրուսներից

Sunlife Venen Balsam ոտքերի քսուկը պատրաստված է ձիու շագանակից, կարմիր խաղողի մզվածքից, մենթոլից և կանֆորայից, ինչի շնորհիվ՝

  • հանգստացնում և տոնուսավորում է ոտքերը
  • վերացնում է ոտքերի ծանրությունը
  • հանում է ոտքերի հոգնածությունն ու այտուցվածությունը

Հատկապես 45 տարեկանից մեծ մարդկանց դեպքում կալցիումն անհրաժեշտ է խուսափելու համար ոսկրերի թուլացումից, կոտրվածքներից և օստեոպորոզից, իսկ վիտամին D-ն օգնում է կալցիումի մաքսիմալ յուրացմանը

Sunlife Calcium+D3-ի յուրաքանչյուր հաբ պարունակում է 400մգ կալցիում, ինչի շնորհիվ՝

  • ամրացնում է ոսկրերը և ատամները
  • բարելավում է եղունգները և մազերը
  • լավացնում է արյան մակարդելիությունը

Sunlife Magnesium 400 + B-Complex  փաթեթիկները լավագույն միջոցն են էներգիայի, ֆիզիկական և մտավոր առողջության համար:

  • մագնեզիումը նպաստում է մկանների և նյարդային համակարգի բնականոն գործունեությանը
  • վիտամիններ В2, В6 և В12 նվազեցնում են հոգնածությունը

Այս և մնացած այլ տեսականուն կարող եք  ծանոթանալ  հետևյալ հղմամբ` իմացիր ավելին։

ԱՅԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինչու՞ ընտրել հենց Propolia ապրանքանիշը
15/01/2023
Պրոպոլիա ֆրանսիական ապրանքանիշը ավելի քան 40 տարի զբաղվում է
Կարդալ ավելին
Sunlife ապրանքանիշը Հայաստնում է
12/01/2023
 Գերմանական Սանլայֆ ապրանքանիշը ունի շուրջ 25 տարվա փորձ շուկայում, որը թույլ է տալիս սպառողներին տրամադրել բարձրորակ՝ GMP ստանդարտներին համապատասխան 
Կարդալ ավելին
KIN իսպանական բրենդը Հայսատանում է
10/01/2023
KIN-ի ապրանքները կարող են օգտագործել ինչպես առողջ մարդիկ, այնպես էլ  շաքարային դիաբետով հիվանդները, հղիները և երեխաները
Կարդալ ավելին
Ընտանեկան բժշկության 9-րդ Գիտաժողով
26/10/2022
Հոկտեմբերի 21-22-ին տեղի է ունեցել Ընտանեկան բժշկության 9-րդ Գիտաժողով՝միջազգային մասնակցությամբ,
Կարդալ ավելին
Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի 19-րդ գիտաժողովը
23/10/2022
Հոկտեմբերի 18 -19 տեղի է ունեցել Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի 19-րդ գիտաժողովը
Կարդալ ավելին