HB էյչ Ընդ Բի ինտիմ հիգիենայի համար լվացման միջոց pH 4.5 250մլ 47337
- Դեղատոմսհասանելի է առանց դեղատոմսի
- ԱրտադրողHB Israel
Բակտերիալ անհավասարակշռությունը և pH-ի տատանվող մակարդակը կարող են առաջացնել քոր, այրոցի զգացողություն, ինչպես նաև տհաճ հոտ: Եզակի pH 4.5 օճառը կարող է օգնել հավասարակշռել ինտիմ հատվածի pH մակարդակը՝ ողջ օրվա ընթացքում թողնելով հաճելի բույրով թարմության և մաքրության զգացում: Օճառը պարունակում է PACS կոչվող եզակի բաղադրիչ՝ անջատված կարմիր լոռամրգից, որը նպաստում է ինտիմ հատվածի պաշտպանությանը և կանխում բակտերիաների ադհեզիան մաշկին: Լոռամրգի հանուկը պարունակում է մեծ քանակությամբ պոլիֆենոլներ, որոնք որպես հակաօքսիդանտ և հակաբորբոքային նյութ՝ 2 անգամ ավելի արդյունավետ են, քան վիտամին C-ն և 5 անգամ ավելի արդյունավետ, քան վիտամին E-ն։ Լոռամիրգը բնական հակաբիոտիկ է, որն օգնում է բուժել և կանխել միզուղիների վարակները: Բացի այդ, օճառը հարստացված է մաքուր մեղրի հանուկով և գլիցերինով՝ խոնավության, փափկության բարձրացման և չորության կանխարգելման համար, ինչպես նաև ալոեի հանուկով, որը հանգստացնում է մաշկը՝ կանխելով գրգռվածությունը: Օճառը խորհուրդ է տրվում ամենօրյա օգտագործման համար, հատկապես՝ ցիկլի ընթացքում, ծննդաբերությունից հետո, գրգռվածության կամ սնկային վարակի դեպքում:
Օգտագործման եղանակը.
Փոքր քանակությամբ հեղուկ օճառը նրբորեն տարածել ինտիմ հատվածի վրա և լավ լվանալ ջրով։
Բաղադրությունը.
Ջուր, նատրիումի լաուրեթ սուլֆատ, կոկամիդոպրոպիլ բետաին, լաուրամիդ, գլյուկոզ, գլիցերին, նատրիումի քլորիդ, լոռամրգի հանուկ, կաթնաթթու, ալոեի գել, բուրավետիչ, պոլիկվատերնիում-10, նատրիումի բենզոատ, կլիմբազոլ, մեղրի հանուկ, մենթոլ։
Նախազգուշացումներ.
Կուլ չտալ։ Խուսափել աչքերի հետ շփումից, իսկ դրա դեպքում լվանալ աչքերը ջրով։ Չօգտագործել բաղադրիչների նկատմամբ զգայունության դեպքում։