Առաքում և վճարում
Առաքման կարգը
Աստերիան իրականացնում է առաքում Երևան քաղաքի տարածքում՝ ամբողջ առկա տեսականու համար, իսկ հայաստանյան մարզեր առաքման ենթակա են հետևյալ կատեգորիաների պրոդուկտները՝ կոսմետիկ միջոցներ, մանկական խնամք և պարագաներ, բերանի խոռոչի խնամք, վիտամիններ և կենսաակտիվ հավելումներ, հիգիենայի միջոցներ, խոտեր և դեղաբույսեր։
Պատվերի արժեքը 10․000 դրամը գերազանցելու դեպքում Երևան քաղաքի տարածքում առաքումն իրականացվում է անվճար, պատվերի արժեքը 3000–10․000 դրամի դեպքում առաքման արժեքն է 500 դր, մինչև 3000 դր պատվերի դեպքում առաքման արժեքն է 1000 դր։ Դեպի մարզեր առաքման արժեքն է 1500 դր։
Առաքումն իրականացվում է մինչև 3 ժամվա ընթացքում Երևան քաղաքի տարածքում, իսկ մարզեր՝ 3–5 աշխատանքային օրվա ընթացքում։
Առաքում իրականացվում է ամեն օր, ժամը՝ 10:00–22:00
Վճարման կարգը
Աստերիա առցանց դեղատանը վճարումը կարելի է իրականացնել երկու եղանակով՝ առցանց կամ առձեռն։
Առցանց վճարումները կատարվում են վիրտուալ POS-ի, Inecopay, iDram և Telcell Wallet հավելվածների միջոցով։
Կանխիկ վճարումները իրականացվում են առաքման պահին՝ ՀՀ դրամով։
Ինչպես նաև հնարավոր է վճարել տեղում վճարային տերմինալով, որը կմոտեցվի առաքվելիք ապրանքի հետ միասին։