HB էյչ Ընդ Բի մեռյալ ծովի հանքանյութերով հզոր հակակնճիռային կրեմ 50մլ 43038
- Դեղատոմսհասանելի է առանց դեղատոմսի
- ԱրտադրողHB Israel
Նորարարական հարուստ և թավշյա տեքստուրայով, արագ ներծծվող դեմքի և պարանոցի կրեմը ամրացնում և հարթեցնում է մաշկը, բարելավում է էլաստիկությունը, խորը խոնավացնում է մաշկը, ինչի արդյունքում մաշկը դառնում է երիտասարդ և փայլուն։ Հզոր հակակնճիռային կրեմը պարունակում է յուրահատուկ բաղադրիչների կոմպլեքս, որը կանխում է մաշկի բնական ծերացման գործընթացները։ Այն հարստացված է C և E վիտամիններով, իշառվույտի յուղով, չիչխանով, անփոխարինելի օմեգա 3 և 6 ճարպաթթուներով, ալոեով, ժոժոբայի, շիի ծառի և վաղենակի յուղերով և Մեռյալ ծովի ջրի ակտիվ հանքանյութերով։ Կրեմն ունի հզոր բնական հակատարիքային ազդեցություն, իդեալական միջոց է որպես դիմահարդարման հիմք, և խորհուրդ է տրվում կանանց՝ մաշկի էլաստիկության կորստի դեպքում, որն առաջանում է ծերացման կամ դիետաների հետևանքով։
Նախատեսված է նորմալ և շատ չոր մաշկի համար։
Օգտագործման եղանակը.
Ամեն առավոտ քսել մաշկին, նախընտրելի է դեմքի մաշկը լվանալուց և շիճուկը քսելուց հետո, մերսել դեմքի և պարանոցի մաքուր մաշկին, մինչև ներծծվելը։
Բաղադրությունը․
Ջուր, գլիցերիլ ստեարատ ԻԷ, C12-15 ալկիլ բենզոատ, ցետիլ սպիրտ, գլիցերին, ցիկլոպենտասիլօքսան, ցետեարիլ էթիլհեքսանոատ, էթիլհեքսիլ մեթօքսիցինամատ, ֆենօքսիէթանոլ, ալոեի տերևի հյութի փոշի, երիցուկ հռոմեականի ծաղկի յուղ, ասկորբինաթթու, ասկորբիլ պալմիտատ, ԲՀՏ, շիի ծառի յուղ, C13-14 իզոպարաֆին, վաղենակ դեղատնայինի ծաղկի յուղ, թեյի ծառի տերևների ջուր, գաթայի ծաղկի սերմի յուղ, կիտրոնաթթու, գազարի սերմերի յուղ, էթիլհեքսիլգլիցերին, գլիցին սոյայի յուղ, չիչխան սովորականի յուղ, իզոնոնիլ իզոնոնանոատ, իզոպրոպիլ միրիստատ, լաուրեթ-7, լավանդայի յուղ, լինոլաթթու, ծովի աղ, թեյի ծառի տերևի յուղ, իշախոտի յուղ, ձիթենի եվրապականի պտղի յուղ, պանթենոլ, ՊԷԳ-8, ավոկադոյի յուղ, պոլիակրիլամիդ, ռետինիլ պալմիտատ, մասրենու յուղ, ժոժոբայի սերմերի յուղ, տոկոֆերոլ, տոկոֆերլ ացետատ, բուրավետիչ, CI 77891, լինալուլ, կումարին, հերանիոլ, ալֆա իզոմեթիլ իոնոն, բենզիլ սալիցիլատ։
Նախազգուշացումներ․
Կուլ չտալ։ Խուսափել աչքերի հետ շփումից, իսկ դրա դեպքում աչքերը լվանալ ջրով։ Չօգտագործել բաղադրիչների նկատմամբ զգայունության դեպքում։