Ֆիթքալմ ՍՈՍ վերականգնող փրփուր՝ ոտնաթաթի համար 75մլ 00813
- Դեղատոմսհասանելի է առանց դեղատոմսի
- ԱրտադրողFeetcalm Cosmetics
Նկարագրություն
Վերականգնող փրփուր- քսուք, որը նախատեսված է ոտքերի սնկային վարակի (Ատլետի ոտնաթաթ՝ Athlete’s Foot) հիմնական դրսևորումների՝ քորի, այրոցի, թեփոտման և մատների միջև ճաքերի թեթևացման համար։
Բարձր խտությամբ մաքրող և վերականգնող բաղադրիչների համադրությունն օգնում է հանգստացնել սնկայնյ վարակից գրգռված, կարմրած և թեփոտված մաշկը՝ նպաստելով դրա վերականգնմանը։
Ունի շատ թեթև փրփուրային տեքստուրա, որը ներծծվում է վայրկյանների ընթացքում, չի թողնում յուղոտ զգացողություն և թույլ է տալիս անմիջապես հագնել կոշիկները։
Փորձարկված է մաշկաբանների կողմից՝ մաշկի բոլոր տեսակների համար ։
Արդյունավետ և արագ օգնում է պայքարել ոտքերի սնկային վարակների դրսևորումների դեմ։
Հարմար է՝
- մատների միջև թեփոտման և ճաքերի դեպքում,
- քորի և այրոցի զգացողության ժամանակ,
- սնկային վարակների կրկնվող դրսևորումների դեպքում՝ որպես պահպանողական խնամք,
- շաքարային դիաբետով հիվանդների ոտքերի խնամքի համար։
Առավելություններ
- Թեթևացնում է քորի և այրոցի զգացողությունը
- Օգնում է նվազեցնել թեփոտումն ու ճաքերը
- Հանգստացնում է կարմրած և գրգռված մաշկը
- Նպաստում է մաշկի վերականգնմանը
- Արագ ներծծվում է՝ առանց յուղոտ հետքի
- Հարմար է մաշկի բոլոր տեսակների համար
- Կարող է կիրառվել նաև շաքարային դիաբետով հիվանդների դեպքում
Օգտագործման եղանակ
Ինտենսիվ խնամքի համար կիրառել օրական 2 անգամ՝ մատների միջև, եղունգների հատվածում և ամբողջ ոտքի վրա՝ 4 շաբաթ շարունակ։
Այնուհետև օգտագործել օրական 1 անգամ՝ որպես պահպանողական խնամք։
Առավելագույն արդյունավետության համար խորհուրդ է տրվում ամեն օր համատեղել SOS Repair Concentrate Ampoule-ի հետ։
Նախ՝ քսել խտանյութն ամբողջ ոտքի մակերեսին, բաց չթողնելով միջմատնային հատվածները։ Թողնել ներծծվի մոտ 2 րոպե։
Այնուհետև քսել SOS Repair Mousse-ը ամբողջ ոտքին՝ հատուկ ուշադրություն դարձնելով միջմատնային հատվածներին (հատկապես 4-րդ և 5-րդ մատների միջև) և առավել ախտահարված հատվածներին։
Սնկային վարակների կրկնվող դրսևորումների դեպքում օգտագործել որպես պահպանողական միջոց։
