Ֆիթքալմ SOS եղունգների վերականգնում Սփրեյ 75մլ 00837
- Դեղատոմսհասանելի է առանց դեղատոմսի
- ԱրտադրողFeetcalm Cosmetics
Եղունգների սնկային վարակներ
Դեղնավուն, ճաքճքած և գունափոխված եղունգներ
Բուժում, որը պաշտպանում է, վերականգնում և ամրացնում է սնկով վնասված կոպիտ, ճաքած և գունափոխված եղունգները։
Մաքրող բաղադրիչների համադրությունը օգնում է վերականգնել փխրուն եղունգները և արագացնում է բուժման գործընթացը՝ ապահովելով ամուր և փայլուն եղունգներ։
Դերմատոլոգիականորեն փորձարկված է բոլոր տեսակի մաշկի վրա։ Հարմար է շաքարախտ ունեցողների համար։
Արդյունավետորեն վերացնում է սնկային վարակները եղունգներում։
Բաղադրություն
ԹԵՅԻ ԾԱՌԻ ՅՈՒՂ (Tea Tree Oil) – Հզոր հակաբակտերիալ, հակասնկային և հակաբորբոքային ազդեցություն։ Ունի նաև թեթև տեղային ցավազրկող և բուժիչ հատկություն։
ԵՎԿԱԼԻՊՏ (Eucalyptus) – Գործում է որպես սնկասպան, ոչնչացնում է սնկերը և արգելակում բակտերիաների զարգացումը։ Ունի հակաբորբոքային հատկություններ։
ՆԱՐԻՆՁՈՒԿ (Pomegranate) – Հակասնկային միջոց է, օգնում է պահել մաշկը առողջ՝ նպաստելով վերականգնմանը։
ՊԱՆԹԵՆՈԼ (Panthenol) – Խոնավեցում, էլաստիկություն, փափկություն և ամրություն է ապահովում եղունգներին։ Ունի բուժող և հանգստացնող ազդեցություն՝ թեթևացնելով քորը, գրգռվածությունն ու կարմրությունը։
ԱՐԳԱՆԻ ՅՈՒՂ (Argan Oil) – Գերազանց խոնավեցնող, վերականգնող և պաշտպանիչ միջոց է եղունգների համար՝ հաղորդելով փայլ և փափկություն։ Ունի հակասնկային հատկություն։
ԱՎՈԿԱԴՈՅԻ ՅՈՒՂ – Գերազանց վերականգնող միջոց է։ Բարելավում է խոնավեցումը չոր, ճաքճքած և վնասված մաշկի դեպքում։
Ցուցումներ
Իդեալական է փխրուն, կոտրվող, մգացած, հաստացած, դեղնավուն կամ փայլազուրկ եղունգների դեպքում՝ սնկային վարակներով։
Օգտագործման եղանակը
Օգտագործել օրական 2 անգամ՝ 4 շաբաթ շարունակ, այնուհետև՝ օրական 1 անգամ՝ 8 շաբաթ։ Սփրեյը կիրառել մաքուր, չոր եղունգների վրա՝ ներառյալ եղունգների տակ և շուրջը։ Լավագույն արդյունքի համար նախապես հղկել եղունգը։
Արդյունավետության բարձրացման համար՝ համատեղել Ultra Repair Concentrate ամպուլների հետ՝ շաբաթական 2 անգամ․
Սկզբում նրբորեն հղկել վարակված եղունգը/եղունգները, ապա ամպուլը կիրառել ամբողջ ոտքի վրա՝ ներառյալ մատների միջև հատվածը։ Թողնել ներծծվի 2 րոպե։
Այնուհետև սփրեյը փչել եղունգի վրա, շուրջը և ներքևից։
Վերադարձող սնկային վարակների դեպքում օգտագործել որպես կանխարգելիչ խնամք։
