Ֆիթքալմ ՍՈՍ repair 5 վերականգնող յուղեր 7 x 1.5մլ 00981

14,900 ֏
In stock
SKU
C3304P041467
  • Դեղատոմս
    հասանելի է առանց դեղատոմսի
  • Արտադրող
    Feetcalm Cosmetics

Նկարագրություն

Ինտենսիվ մաքրող և վերականգնող խտանյութ՝  նախատեսված սնկային վարակի հետևանքով ձեռքերի ու ոտքերի վնասված, փշրված և գունափոփոխված եղունգների խնամքի համար։

Բանաձևը հարստացված է վերականգնող 5 յուղերով՝ թեյի ծառի, խնկունու (Rosemary), արգանի, գերչակի և քաղցր նուշի յուղերով, որոնք օգնում են՝

վերականգնել վնասված եղունգների տեսքը
սնուցել և ամրացնել փխրուն եղունգները
բարելավել ճաքճքած և գունափոխված եղունգների վիճակը
նպաստել սնկային վարակի հետևանքով վնասված եղունգների վերականգնողական խնամքին

Բացի այդ, միջոցը հանգստացնում է չոր, գրգռված և վնասված մաշկը, ներառյալ ոտքերի սնկային խնդիրների (Athlete’s Foot) դեպքում առաջացող անհարմարության զգացողությունը։

Փորձարկված է մաշկաբանների կողմից՝ զգայուն մաշկի համար։

Հարմար է՝

կոպիտ, ճաքճքած և գունափոխված եղունգների դեպքում
թուլացած և փխրուն եղունգների խնամքի համար
ձեռքերի և ոտքերի եղունգների ինտենսիվ վերականգնման համար

Առավելություններ

  • Վերականգնում և ամրացնում է վնասված եղունգները
  • Սնուցում է եղունգների կառուցվածքը
  • Օգնում է բարելավել եղունգների տեսքը
  • Խնամում է չոր և գրգռված մաշկը
  • Օգնում է պահպանել եղունգների առողջ տեսքն ու ամրությունը

Օգտագործման եղանակ

Կիրառել ամեն օր՝ 4 շաբաթ շարունակ։

Քսել մաքուր և չոր եղունգների վրա, ինչպես նաև կուտիկուլաների հատվածում։

Ավելի արդյունավետ արդյունքի համար խորհուրդ է տրվում համատեղել SOS Repair Spray կամ SOS Repair Mousse միջոցների հետ։