Մ․ ԱԿԼԻՎ SOS փոշի 50մլ

7,900 ֏
In stock
SKU
C3304P043374
  • Դեղատոմս
    հասանելի է առանց դեղատոմսի
  • Արտադրող
    Russia

Նկարագրություն

SOS փոշի՝ հանգստացնող բանաձևով, որը նպաստում է մաշկի յուղոտ փայլի նվազեցմանը, դիմահարդարման ամրացմանը և գրգռված մաշկի խնամքին։

  • Օգնում է նվազեցնել տարբեր պատճառներով առաջացած մաշկի գրգռվածությունն ու բորբոքային դրսևորումները, այդ թվում՝ մազահեռացումից հետո։
  • Նվազեցնում է մաշկի յուղոտ փայլը՝ հաղորդելով մատե տեսք։
  • Օգնում է ամրացնել դիմահարդարումը։
  • Հագուստի վրա հետքեր չի թողնում։
  • Օգնում է պահպանել մաշկի չորությունը և վերահսկել տհաճ հոտը քրտնարտադրության հակված հատվածներում։
  • Կարող է օգտագործվել նաև որպես թևատակերի հոտազերծող միջոց։


Օգտագործման եղանակ

  • Դեմքի և մարմնի մաշկի յուղոտ փայլը նվազեցնելու, գրգռվածությունը մեղմելու և բորբոքային դրսևորումները կանխարգելելու նպատակով փոշին քսել բարակ շերտով։
  • Դեմքին կիրառել մաշկի խնամքի միջոցներից կամ դիմահարդարումից հետո։
  • Որպես հոտազերծող միջոց՝ քսել մաքուր մաշկի համապատասխան հատվածներին՝ ըստ անհրաժեշտության։
  • Մազահեռացումից և էլեկտրոէպիլյացիայից հետո մաշկի գրգռվածությունը նվազեցնելու և վերականգնմանը նպաստելու համար փոքր քանակությամբ փոշի քսել մաքուր, չոր մաշկին։

Բաղադրիչներ

Ցինկի օքսիդ, վարսակի հատիկների ալյուր, կաոլին, ծծումբ, կալիում-ալյումինային շիբ, սպիտակ ուռենու կեղևի էքստրակտ, ալոե վերայի էքստրակտ, մերկ մատուտակի արմատի էքստրակտ, սովորական հազարատերևուկի էքստրակտ, դիկալիումի գլիցիրիզինատ, ալանտոին, կալիումի սորբատ, նատրիումի բենզոատ։