Ֆիթքալմ փոշի դեոդորանտ 100գ 00165

5,900 ֏
In stock
SKU
C3307P040750
  • Դեղատոմս
    հասանելի է առանց դեղատոմսի
  • Արտադրող
    Feetcalm Cosmetics
Նկարագրություն
 
Դեզոդորանտ փոշի, որը նախատեսված է ոտքերի գերքրտնարտադրությունն ու տհաճ հոտը նվազեցնելու համար՝ առանց խանգարելու մաշկի բնական քրտնարտադրության գործընթացը։ Օգնում է պահպանել ոտքերը չոր, թարմ և տհաճ հոտից պաշտպանված՝ ամբողջ օրվա ընթացքում։
 
Պարունակում է մենթոլ, ստերիլացված տալկ, ցինկի օքսիդ և մագնեզիումի կարբոնատ, որոնք նվազեցնում են ավելորդ խոնավությունը և ստեղծում են մանրէների բազմացման համար անբարենպաստ միջավայր՝ կանխելով տհաճ հոտի առաջացումը։
 
Օգնում է պաշտպանել մաշկը խոնավությունից, մանրէներից և սնկային վարակներից՝ միաժամանակ ոտքերին հաղորդելով փափկություն և հաճելի բույր։
 
Մաշկաբանորեն փորձարկված է և հարմար է զգայուն մաշկի, ոտքերի գերքրտնարտադրության և տհաճ հոտի հակվածության դեպքում։ Կարելի է կիրառել նաև ձեռքերի գերքրտնարտադրության դեպքում։
 
Առավելություններ
 
  • Նվազեցնում է գերքրտնարտադրությունն ու տհաճ հոտը
  • Պահպանում է ոտքերը չոր և թարմ՝ամբողջ օրվա ընթացքում
  • Չի խանգարում մաշկի բնական քրտնարտադրությանը
  • Օգնում է պաշտպանել մաշկը խոնավությունից, մանրէներից և սնկային վարակներից
  • Հաղորդում է փափկություն և հաճելի բույր
  • Հարմար է նաև ձեռքերի գերքրտնարտադրության դեպքում
  • Փորձարկված է մաշկաբանների կողմից՝ զգայուն մաշկի համար
 
Օգտագործման եղանակ
 
Կիրառել ամեն օր՝ լոգանքից կամ ցնցուղից հետո։
 
Օգտագործելուց առաջ ոտքերը մանրակրկիտ չորացնել։
 
Փոշին ցանել ոտքերին, մատների միջև, ինչպես նաև գուլպաների և կոշիկների ներսում։
 
Առավելագույն արդյունավետության համար խորհուրդ է տրվում օգտագործել ամեն օր՝ համատեղելով Sweaty Feet Mousse քրտնարտադրության դեմ փրփուրը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև ոտքերի և կոշիկների դեզոդորանտ- ցողաշիթը։
 
Նախ՝ ոտքերին քսել Sweaty Feet Mousse-ը և մերսել՝ մինչև ամբողջական ներծծվելը։
Այնուհետև դեզոդորանտ - ցողաշիթը ցողել ոտքերին, գուլպաներին և կոշիկների ներսում։
Վերջում դեզոդորանտ- փոշին ցանել ոտքերին, մատների միջև, գուլպաներին և կոշիկների ներսում։