HB էյչ Ընդ Բի մեռյալ ծովի հանքանյութերով մազերի կոնդիցիոներ 400մլ 26721
- Դեղատոմսհասանելի է առանց դեղատոմսի
- ԱրտադրողHB Israel
Պարունակում է չիչխան, ալոե և ՈՒՄ ֆիլտրեր։
Մազերի կոնդիցիոները ստեղծված է մազերը խնամելու և պաշտպանելու համար, պատում է մազերը պաշտպանիչ շերտով, լրացնում և ուժեղացնում է շամպունի ազդեցությունը, խոնավացնում է մազերն և գլխամաշկը՝ դրանց դարձնելով փափուկ։ Պարունակում է Մեռյալ ծովի հանքանյութեր, չիչխանի յուղ և ալոե, որոնք հանգստացնում են գլխամաշկը։ Պարունակում է նաև E և B5 վիտամիններ և հազրեվարդի յուղ, որոնք սնուցում և վերականգնում են մազերը։
Օգտագործման եղանակը.
մազերը շամպունով լվանալուց հետո ավելորդ ջուրը քամել մազերից և քսել կոնդիցիոներ: Մերսել մազերը, սպասել 1 րոպե և մանրակրկիտ լվանալ։
Բաղադրությունը.
ջուր, ցետիլ սպիրտ, գլիցերին, հեղուկ պարաֆին, իզոպրոպիլ միրիստատ, ցետրիմոնիումի քլորիդ, բուրավետիչ, ծովի ջուր, ալոեի տերևի հյութ, պրոպիլեն գլիկոլ, դիմեթիկոն, յուղարմավենու յուղ, պանթենոլ, արգանիայի միջուկի յուղ, տոկոֆերիլ ացետատ, ժոժոբայի սերմերի յուղ, խաղող մշակովիի կորիզի յուղ, ձիթենի եվրապականի պտղի յուղ, հիդրոլիզված մետաքս, պոլիքվատերնիում-7, հազրեվարդ բուժիչի տերևի հանուկ, ավոկադոյի յուղ, թեյի տերևի հանուկ, ժենշենի հանուկ, եղինջ երկտունի տերևի հանուկ, չիչխան սովորականի պտղի հանուկ, մեղրի հանուկ, նռան կորիզի հանուկ, բենզոֆենոն-3, հիդրոլիզված կերատին, կիտրոնաթթու, նատրիումի բենզոատ, կալիումի սորբատ, ֆենօքսիէթանոլ, բենզոյաթթու, դեհիդրոքացախաթթու, բենզիլ սպիրտ, մագնեզիումի նիտրատ, մեթիլքլորոիզոթիազոլինոն, մեթիլիզոթիազոլինոն, հեքսիլ ցինամալ, բենզիլ սալիցիլատ։
Պարունակում է բենզոֆենոն-3։
Նախազգուշացումներ․
կուլ չտալ։ Խուսափել աչքերի հետ շփումից, իսկ դրա դեպքում լվանալ աչքերը ջրով։ Չօգտագործել բաղադրիչների նկատմամբ զգայունության դեպքում։
