Փքվածություն, այրոց, ծանրություն․ ի՞նչ է փորձում ասել օրգանիզմը
Նախորդ էջ
06/02/2026

Փքվածություն, այրոց, ծանրություն․ ի՞նչ է փորձում ասել օրգանիզմը

Ծանրություն ուտելուց հետո, փքվածություն, այրոց կամ անհարմարություն որովայնում․ մարսողական խնդիրները այսօր շատ տարածված են և հաճախ կապված են մեր ապրելակերպի հետ։

 

Լավ նորությունն այն է, որ ժամանակին ուշադրություն դարձնելու դեպքում կարելի է հեշտությամբ թեթևացնել այս վիճակները։

 

Արագ սնվելը, յուղոտ կամ ծանր սնունդը, սթրեսը, անկանոն սննդակարգը և քիչ շարժվելը կարող են ծանրաբեռնել մարսողական համակարգը։

 

Երբ ստամոքսն ու աղիքները չեն հասցնում ճիշտ մարսել սնունդը, առաջանում է անհարմարություն, որը կարող է կրկնվել ամեն օր։

Ժամանակականից բժշկությունն առաջարկում է տարբեր միջոցներ, որոնք նախատեսված են աղեստամոքսային տրակտի բարելավման համար և կարող են կիրառվել ըստ անհրաժեշտության 

  • Մարսողական ֆերմենտներն օգնում են սննդի ավելի հեշտ մարսմանը, հատկապես ծանր կամ շատ ուտելիքից հետո։
  • Պրոբիոտիկները նպաստում են աղիքային միկրոֆլորայի հավասարակշռությանը և կարող են օգտակար լինել փքվածության կամ աղիքային անհարմարության դեպքում։
  • Այրոցի դեմ միջոցները, կօգնեն նվազեցնել այրոցի զգացումը և ստամոքսի թթվայնության հետ կապված անհարմարությունը։
  • Բուսական հիմքով միջոցներ
    Հաճախ օգտագործվում են որպես  աջակցող միջոցներ՝ մարսողության բնական գործընթացը բարելավելու համար։ 

Երբ է անհրաժեշտ բժշկի խորհրդատվությունը՝

Եթե մարսողական խնդիրները երկարատև են, հաճախ կրկնվում են կամ ուղեկցվում են ուժեղ ցավերով, քաշի փոփոխությամբ կամ ընդհանուր վատ ինքնազգացողությամբ, ինքնուրույն լուծումներ փնտրելու փոխարեն անհրաժեշտ է դիմել բժշկի։

Մարսողության խնդիրները հաճախ փոքր ազդակ են, որ օրգանիզմը ուշադրության կարիք ունի։ Ճիշտ սննդակարգը, առողջ սովորությունները և անհրաժեշտության դեպքում դեղատնային աջակցող միջոցների օգտագործումը կարող են օգնել վերականգնել հարմարավետ ինքնազգացողությունը։

Asteria Դեղատան մասնագետները սիրով պատրաստ են օգնելու, ընտրել համապատասխան միջոցը՝ հաշվի առնելով անհատական կարիքները։ Տեսականուն կարող եք ծանոթանալ այստեղ։

 

ԱՅԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինքնախնամք՝ ճանապարհ դեպի առողջ, գեղեցիկ և հավասարակշռված կյանք
19/02/2026
Ինքնախնամքը փոքր, բայց հետևողական քայլերի ամբողջություն է, ինչ ներառում է ճիշտ սնունդ, բավարար քուն, մաշկի խնամք, վիտամինների և հավելումների ընդունում, սթրեսի նվազեցում
Կարդալ ավելին
Սրտի Առողջություն
11/02/2026
Սրտի առողջության պահպանումը կարևոր է ակտիվ և լիարժեք կյանքի համար։ Ճիշտ սնունդը, կենսակերպը և անհրաժեշտ հավելումները օգնում են աջակցել սրտանոթային համակարգին։
Կարդալ ավելին
Փքվածություն, այրոց, ծանրություն․ ի՞նչ է փորձում ասել օրգանիզմը
06/02/2026
Ուտելուց հետո փքվածություն, այրոց կամ ծանրության զգացո՞ւմ ունեք։ Իմացեք մարսողական խնդիրների հիմնական պատճառները և արդյունավետ լուծումները՝ մարսողական համակարգը աջակցելու և ինքնազգացողությունը բարելավելու համար։
Կարդալ ավելին