Ձմեռ առանց ուժի՞․ բացահայտեք վիտամին D-ի պակասի պատճառներն ու լուծումները
Նախորդ էջ
21/01/2026

Ձմեռ առանց ուժի՞․ բացահայտեք վիտամին D-ի պակասի պատճառներն ու լուծումները

Եթե ձմռանը զգում եք մշտական հոգնածություն, էներգիայի պակաս, հաճախ եք մրսում կամ պարզապես «ուժ չունեք», շատ հավանական է, որ Ձեր օրգանիզմը Ձեզ ազդանշան է տալիս։ Այդ ազդանշանի հիմնական պատճառներից մեկը հաճախ լինում է Վիտամին D-ի պակասը։

 

Ձմեռը այն շրջանն է, երբ օրգանիզմը աշխատում է առավել ծանրաբեռնված պայմաններում, իսկ առանց բավարար աջակցման՝ սկսում է թուլանալ։ Արևի պակասի պատճառով Վիտամին D-ի բնական սինթեզը գրեթե դադարում է։

 

Արդյունքում՝ իմունային համակարգը կորցնում է իր «պաշտպանական ուժը» օրգանիզմը դառնում է խոցելի վիրուսների և մրսածությունների նկատմամբ,  էներգիայի մակարդակը նվազում է, առաջանում է անտարբերություն, թուլություն, տրամադրության անկում։

 

Եթե այս վիճակը անտեսվում է, այն կարող է շարունակվել շաբաթներ և ամիսներ։

 

Վիտամին D-ն՝ ոչ թե պարզապես վիտամին է, այլ պաշտպանական գործիք

 

Վիտամին D-ն անմիջականորեն մասնակցում է իմունային բջիջների ակտիվացմանը։ 

Այն օգնում է օրգանիզմին արագ արձագանքել արտաքին վտանգներին և պահպանել ներքին հավասարակշռությունը։ 

 

Ձմռանը Վիտամին D-ի բավարար մակարդակը նշանակում է՝  ավելի ուժեղ պաշտպանություն հիվանդություններից, ավելի բարձր էներգիա և աշխատունակություն,  ավելի լավ ինքնազգացողություն ամեն օր։

 

Ինչու միայն սնունդը բավարար չէ

 

Նույնիսկ ճիշտ սնվելու դեպքում ձմռանը գրեթե անհնար է ապահովել Վիտամին D-ի անհրաժեշտ քանակը միայն սննդով։ Այդ պատճառով հենց այս սեզոնին մասնագետները խորհուրդ են տալիս լրացնել դրա պակասը սննդային հավելումների միջոցով։

 

Ճիշտ ընտրված Վիտամին D պարունակող պրեպարատը կարող է դառնալ Ձեր ձմեռային «պաշտպանական վահանը»։

 

Ո՞վ չպետք է հետաձգի Վիտամին D-ի ընդունումը

Եթե Դուք՝ հաճախ եք հոգնում առանց ակնհայտ պատճառի, աշխատում եք փակ տարածքում, ունեք սթրեսային կամ ծանրաբեռնված աշխատանք, ցանկանում եք զերծ մնալ հիվանդություններից։ 

 

Այդ դեպքում Վիտամին D-ի լրացուցիչ ընդունումը այլևս ընտրություն չէ, այլ՝ անհրաժեշտություն։

 

Ուժեղ իմունիտետը սկսվում է ճիշտ որոշումից։ Անհրաժեշտ միջոցներին ծանոթացեք այստեղ, կամ մոտեցեք Asteria դեղտան ցանկացած մասնաճյուղ: 

ԱՅԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ձմեռ առանց ուժի՞․ բացահայտեք վիտամին D-ի պակասի պատճառներն ու լուծումները
21/01/2026
Ձմռանը վիտամին D-ի պակասը կարող է հանգեցնել հոգնածության, իմունիտետի թուլացման և հաճախակի հիվանդությունների։ Բացահայտեք հիմնական նշանները և դրանց ազդեցությունը առողջության վրա։
Կարդալ ավելին
Մաշկի Ձմեռային Խնամք
16/01/2026
Ձմռանը մաշկը առավել խոցելի է․ ցուրտը, քամին և չոր օդը առաջացնում են չորություն ու գրգռվածություն։ Իմացեք, թե ինչպես ապահովել մաշկի ճիշտ և արդյունավետ ձմեռային խնամք։
Կարդալ ավելին
Ոտքերի մաշկի չորություն և կրունկների ճաքեր․ պատճառներ և խնամքի կարևորությունը
13/01/2026
«Չոր և ճաքած կրունկնե՞ր․ Գտեք լուծումները՝ քայլ առ քայլ ձեր ոտքերի առողջության համար» Մի անտեսեք փոքր ճաքերը․ տեղեկացեք, թե ինչպես պահել ձեր ոտքերը փափուկ, խոնավ և առողջ՝ յուրաքանչյուր քայլի համար։
Կարդալ ավելին