Ոտքերի մաշկի չորություն և կրունկների ճաքեր․ պատճառներ և խնամքի կարևորությունը
Նախորդ էջ
13/01/2026

Ոտքերի մաշկի չորություն և կրունկների ճաքեր․ պատճառներ և խնամքի կարևորությունը

Խնամքի մասին խոսելիս  շատ հաճախ առաջինը հիշում ենք դեմքը կամ ձեռքերը, իսկ ոտքերը մնում են ուշադրությունից դուրս։ 

Սակայն հենց ոտքերն են ամեն օր կրում մեր մարմնի ամբողջ ծանրաբեռնվածությունը։ 

Ոտքերի մաշկի չորությունն ու կրունկների ճաքերը խնդիրներ են, որոնք սկսվում են աննկատ և կարող են լրջորեն ազդել մեր հարմարավետության և կյանքի որակի վրա։

Յուրաքանչյուր ոք, կյանքում գոնե մեկ անգամ նկատել է, որ կրունկների մաշկը դարձել է չոր, կոշտ կամ ճաքճքած

Սա չափազանց տարածված խնդիր է՝  անկախ տարիքից և սեռից։ Չոր կլիման, երկար ժամանակ փակ կոշիկ կրելը, բարձր կրունկները, երկար ոտքի վրա կանգնած աշխատանքը կամ պարզապես ոտքերի խնամքի բացակայությունը կարող են նպաստել վերջինիս առաջացմանը:

Երբ ոտքերի մաշկը կորցնում է իր բնական խոնավությունը, այն դառնում է պակաս էլաստիկ։

Ժամանակի ընթացքում մաշկը հաստանում է, քայլելու կամ կանգնելու ժամանակ առաջացած ճնշման հետևանքով սկսում է ճաքել։


Սկզբում դա կարող է պարզապես տեսողական անհարմարություն լինել, բայց խոր ճաքերը արդեն ուղեկցվում են ցավով, երբեմն նաև արյունահոսությամբ։

Լավ լուրն այն է, որ ոտքերի մաշկի չորությունն ու ճաքերը շատ դեպքերում հնարավոր է կանխել կամ մեղմել։

Կանոնավոր խոնավացումը, ճիշտ ընտրված խնամքի միջոցները և ոտքերի խնամքին ընդհամենը մի քանի րոպե տրամադրելը կարող են զգալի փոփոխություն բերել։

Երբ մաշկը ստանում է անհրաժեշտ խնամքը, այն դառնում է ավելի փափուկ, առաձգական և դիմացկուն։

Ճաքած և չոր մաշկը պարզապես գեղագիտական խնդիր չէ․ դա մարմնի ուղարկած փոքրիկ ազդանշան է, որը հուշում է՝ ժամանակն է հոգ տանել ինքներս մեր մասին։ 

Կարևոր է հիշել, որ խնամքը պետք է դառնա սովորություն, ոչ թե ժամանակավոր լուծում։

Հատուկենտ ուշադրությամբ ընտրված միջոցներ քեզ համար՝  այստեղ ։

ԱՅԼ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ինքնախնամք՝ ճանապարհ դեպի առողջ, գեղեցիկ և հավասարակշռված կյանք
19/02/2026
Ինքնախնամքը փոքր, բայց հետևողական քայլերի ամբողջություն է, ինչ ներառում է ճիշտ սնունդ, բավարար քուն, մաշկի խնամք, վիտամինների և հավելումների ընդունում, սթրեսի նվազեցում
Կարդալ ավելին
Սրտի Առողջություն
11/02/2026
Սրտի առողջության պահպանումը կարևոր է ակտիվ և լիարժեք կյանքի համար։ Ճիշտ սնունդը, կենսակերպը և անհրաժեշտ հավելումները օգնում են աջակցել սրտանոթային համակարգին։
Կարդալ ավելին
Փքվածություն, այրոց, ծանրություն․ ի՞նչ է փորձում ասել օրգանիզմը
06/02/2026
Ուտելուց հետո փքվածություն, այրոց կամ ծանրության զգացո՞ւմ ունեք։ Իմացեք մարսողական խնդիրների հիմնական պատճառները և արդյունավետ լուծումները՝ մարսողական համակարգը աջակցելու և ինքնազգացողությունը բարելավելու համար։
Կարդալ ավելին