Ֆիթքալմ 24-ժամյա խոնավացում ապահովող խտանյութ (ամպուլ) 2մլ N7 00318
As low as 1,843 ֏
In stock
Only %1 left
SKU
C3304P040762
- Դեղատոմսհասանելի է առանց դեղատոմսի
- ԱրտադրողFeetcalm Cosmetics
Նկարագրություն
Ուլտրավերականգնող խտանյութ/ամպուլ/ ՝ նախատեսված չոր, կոշտացած և ճաքճքած մաշկի չորության նվազեցման համար։
Բանաձևը պարունակում է 30% միզանյութ (Urea), որը՝
Ապահովում է ոտնաթաթի մաշկի կոշտացած հատվածների նուրբ և արդյունավետ շերտազատում։
Նվազեցնում է եղջերային շերտի ճաքերի խորությունը և դանդաղեցնում նոր ճաքերի առաջացումը։
Վերականգնում և ամրապնդում է մաշկի պաշտպանիչ պատնեշը՝ հաղորդելով արտահայտված փափկություն։
Խորը խոնավեցնում է մաշկը՝ կանխելով թեփոտումը և պահպանելով ոտնաթաթի մաշկի հարթ ու առաձգական տեսքը ։
Հերմետիկ մեկանգամյա օգտագործման ամպուլի/խտանյութի ձևաչափը պահպանում է ակտիվ բաղադրիչները թարմ ու արդյունավետ՝ մինչև բացելու և օգտագործելու պահը։
Ունի թեթև, ոչ յուղոտ տեքստուրա, արագ ներծծվում է և չի թողնում ծանրության զգացողություն։
Փորձարկված է մաշկաբանների կողմից։
Հատկապես խորհուրդ է տրվում չափազանց չոր, կոպիտ և կոշտացած հատվածների խնամքի համար՝ ոտքեր, ձեռքերի մաշկ, արմունկներ, ծնկներ։
Կարող է կիրառվել նաև որոշ մաշկաբանական խնդիրների դեպքում, օրինակ՝ փսորիազի, հիպերկերատոզային էկզեմայի և մաշկի արտահայտված եղջերացմանն ուղեկցվող վիճակների ժամանակ՝ որպես լրացուցիչ խնամք։
Առավելություններ
- Նվազեցնում է մաշկի հաստացած և կոշտացած հատվածները
- Օգնում է վերականգնել ճաքճքած մաշկը
- Խորը խոնավեցնում է և կանխում չորությունը
- Վերականգնում է մաշկի պաշտպանիչ պատնեշը
- Փափկեցնում և հարթեցնում է մաշկը
- Արագ ներծծվում է՝ առանց թողնելու յուղոտ զգացողության
Օգտագործման եղանակ
Օգտագործել օրական 1 խտանյութ՝ 7 օր շարունակ, մինչև խնամքի կուրսի ավարտը։
Կիրառել առավոտյան կամ երեկոյան՝ մաքուր և չոր մաշկին։
Թափահարել խտանյութը և տեղադրել բացիչը վերևի հատվածում։ Կոտրել ծայրը և պարունակությունը լցնել ձեռքի ափի մեջ։
Զգուշորեն տարածել միջոցը ոտքերի վրա՝ թեթև շրջանաձև շարժումներով։
Մնացած պարունակությունը տարածել ոտնաթաթի վերին հատվածից դեպի կոճ և ոտքի ստորին հատվածը։
Միջոցը արագ ներծծվում է, լվանալ անհրաժեշտ չէ։
Այլ խնամքի միջոցներ կիրառելուց առաջ սպասել մի քանի րոպե, որպեսզի նյութը լիարժեք ներթափանցի մաշկի ավելի խորը շերտեր։
Մեկ ամպուլի քանակությունը բավարար է երկու ոտքերի համար։
