Ֆիթքալմ կոշտուկների եվ կոշտացած մաշկի համար ցողաշիթ՝ 20% միզանյութով 75մլ 00110

8,900 ֏
In stock
SKU
C3304P040738
  • Դեղատոմս
    հասանելի է առանց դեղատոմսի
  • Արտադրող
    Feetcalm Cosmetics

Նկարագրություն

Փափկեցնող և վերականգնող ցողաշիթ՝ նախատեսված ոտքերի չափազանց չոր մաշկի, ինչպես նաև կոշտուկների  և ճաքերի խնամքի համար։

Ակտիվ բաղադրիչների համակցությունը՝ 20% միզանյութ (Urea), հիալուրոնաթթու, համամելիսի (Hamamelis) հանուկ, ձիթապտղի յուղ և գլիցերին, ապահովում է ինտենսիվ խոնավեցում, նպաստում է կոշտացած մաշկի փափկեցմանը և վերականգնմանը՝ դարձնելով այն ավելի փափուկ և խնամված։

Ցողաշիթն արդյունավետ նախապատրաստում է մաշկը հետագա մշակմանը՝ հեշտացնելով կոշտուկների և եղջրացած հատվածների հեռացումը։

Հարմար է կոշտացած, ճաքճքած և չափազանց չոր մաշկի խնամքի համար։ Կարելի է կիրառել նաև եղունգների և կուտիկուլայի, ինչպես նաև ձեռքերի կոշտացած հատվածների վրա։

 

Առավելություններ

Ինտենսիվ խոնավեցնում է չափազանց չոր մաշկը

Փափկեցնում և վերականգնում է կոշտացած ու եղջրացած հատվածները

Օգնում է շերտազատել  կոշտուկները

Նախապատրաստում է մաշկը ոտքերի մշակման համար

Հարմար է նաև եղունգների, կուտիկուլայի և ձեռքերի ափերի կոշտացած հատվածի խնամքի համար

 

Օգտագործման եղանակ

Ցողաշիթը  ցողել ոտքերի կոշտացած և եղջրացած հատվածներին, ինչպես նաև՝ եղունգների և կուտիկուլայի վրա։

Նրբորեն մերսել մինչև ներծծվելը և թողնել ազդի 2–5 րոպե։ Լվանալ անհրաժեշտ չէ։ Կիրառել օրական 2 անգամ։

Ավելի արդյունավետ արդյունքի համար դրանից հետո օգտագործել ոտքերի խարտոց՝ կոշտացած հատվածները մշակելու նպատակով։ Անհրաժեշտության դեպքում ցողաշիթը կիրառել մի քանի անգամ։

Կարելի է օգտագործել նաև ձեռքերի վրա՝ հատկապես կոշտացած հատվածների խնամքի համար։