- Դեղատոմսհասանելի է առանց դեղատոմսի
- ԱրտադրողFeetcalm Cosmetics
Նկարագրություն
Դեզոդորանտ- ցողաշիթը, որը նախատեսված է ոտքերի և կոշիկների տհաճ հոտի ու ավելորդ քրտնարտադրության դեմ արդյունավետ պայքարի համար։ Արագ չեզոքացնում է տհաճ հոտը, նվազեցնում է քրտնարտադրությունը և ապահովում երկարատև թարմության զգացողություն։
Պարունակում է մենթոլ և ալյումինի քլորհիդրատ (Aluminium Chlorohydrate)՝ ակտիվ բաղադրիչներ, որոնք քրտնարտադրությունը նվազեցնող, հոտազերծիչ և թարմացնող ազդեցություն ունեն։ Օգնում են պահպանել ոտքերը չոր և թարմ՝ ողջ օրվա ընթացքում։
Ցողաշիթը հեշտ է կիրառել, ակնթարթորեն ներծծվում է, չի թողնում յուղոտ զգացողություն և թույլ է տալիս անմիջապես հագնել կոշիկները։
Մաշկաբանորեն փորձարկված է և հարմար է զգայուն մաշկի համար, այդ թվում՝ ոտքերի գերքրտնարտադրության և տհաճ հոտի հակվածության դեպքում։ Կարելի է օգտագործել նաև ձեռքերի գերքրտնարտադրության դեպքում։
Առավելություններ
- Նվազեցնում է ոտքերի գերքրտնարտադրությունը
- Ակնթարթորեն չեզոքացնում է տհաճ հոտը
- Ապահովում է երկարատև թարմության զգացողություն
- Արագ ներծծվում է և չի թողնում յուղոտ հետք
- Հարմար է ոտքերի, գուլպաների և կոշիկների համար
- Կարելի է օգտագործել նաև ձեռքերի ավելորդ քրտնարտադրության դեպքում
- Փորձարկված է մաշկաբանների կողմից՝ զգայուն մաշկի համար։
Օգտագործման եղանակ
Կիրառել առավոտյան և/կամ երեկոյան՝ մաքուր և չոր ոտքերի մաշկին, ինչպես նաև գուլպաներին և կոշիկների ներսում։
Առավելագույն արդյունավետության համար խորհուրդ է տրվում օգտագործել ամեն օր՝ համատեղելով Sweaty Feet Mousse քրտնարտադրությունը նվազեցնող փրփուրի և դեզոդորանտ- փոշու հետ։
Նախ ոտքերին քսել Sweaty Feet Mousse-ը և մերսել՝ մինչև ամբողջությամբ ներծծվելը։
Այնուհետև դեզոդորանտ- ցողաշիթը ցողել ոտքերին, գուլպաներին և կոշիկների ներսում։
Անհրաժեշտության դեպքում ավարտել խնամքը՝ դեզոդորանտ - փոշին ցանելով ոտքերին, գուլպաներին և կոշիկների մեջ։
