Դալտոն Ոստրե մաշկի խնամքի հավաքածու կոմբինացված մաշկի համար 91397

48,800 ֏
In stock
SKU
C3304P043270
  • Դեղատոմս
    հասանելի է առանց դեղատոմսի
  • Արտադրող
    DALTON Marine Cosmetics

Համալիր խնամք՝ նախատեսված կոմբինացված, յուղոտ և խնդրահարույց մաշկի համար։ Հավաքածուն օգնում է նվազեցնել ծակոտիների և կնճիռների տեսանելիությունը, հավասարակշռել մաշկի տեսքը, հաղորդել փայլատ էֆեկտ և պահպանել հարթ ու խնամված տեսքը։

1. Dalton Oyster Pore-Refining Concentrate, 30 մլ
Ոստրեի հիմքով ծակոտիների տեսանելիությունը նվազեցնող խտանյութ

Հակատարիքային խտանյութ՝ յուղոտ, խնդրահարույց և կոմբինացված մաշկի համար։ CELUMER ծովային համալիրն ու ոստրեի խեցու հանուկը օգնում են նվազեցնել լայնացած ծակոտիների տեսանելիությունը և մաշկին հաղորդել ավելի հարթ ու փայլատ տեսք։

Օգտագործման եղանակ՝ առավոտյան և երեկոյան 1–2 չափաբաժին քսել դեմքին, պարանոցին և դեկոլտեի հատվածին։ Օգտագործելուց առաջ թափահարել։ Oyster քսուքի հետ կիրառելիս՝ նախ քսել խտանյութը։

2. Dalton Retinol Serum, 10 մլ
Ռետինոլով շիճուկ

Ռետինոլով և ռետինալով շիճուկ, որն օգնում է հարթեցնել կնճիռների տեսանելիությունը, բարելավել մաշկի տեքստուրան և հաղորդել ավելի միատոն ու երիտասարդ տեսք։

Օգտագործման եղանակ՝ շաբաթական 3–4 անգամ երեկոյան քսել մաքուր մաշկին՝ որպես խնամքի վերջին քայլ, կամ 2–3 կաթիլ ավելացնել խոնավացնող միջոցին։ Կիրառման հաճախականությունն ավելացնել աստիճանաբար։ Ցերեկային ժամերին օգտագործել առնվազն SPF 30 արևապաշտպան միջոց։

3. Dalton Oyster Cream, 50 մլ
Ոստրեի հիմքով խոնավացնող քսուք

Բալանսավորող հակատարիքային քսուք՝ կոմբինացված, յուղոտ և խնդրահարույց մաշկի համար։ CELUMER ծովային համալիրն ու ոստրեի խեցու հանուկը օգնում են նվազեցնել ծակոտիների տեսանելիությունը և մաշկին հաղորդել հարթ, միատոն ու փայլատ տեսք։

Օգտագործման եղանակ՝ առավոտյան և երեկոյան քսել դեմքին, պարանոցին և դեկոլտեի հատվածին։

4. Dalton Oyster Mattifying Mask, 15 մլ
Փայլատ էֆեկտով դիմակ

Կաոլինով, ծովային հանուկներով և ոստրեի խեցու հանուկով դիմակ, որն օգնում է մաքրել և հավասարակշռել մաշկը՝ հաղորդելով թարմ ու փայլատ տեսք։

Օգտագործման եղանակ՝ շաբաթական 1–2 անգամ քսել մաքուր և չոր մաշկին։ Թողնել 15 րոպե, ապա հեռացնել խոնավ թրջոցով կամ կոսմետիկ սպունգով։

5. Dalton 20% AHA Peeling, 50 մլ
20% AHA մրգաթթուներով շերտազատող միջոց

Բարձր արդյունավետությամբ շերտազատող միջոց, որն օգնում է հեռացնել մաշկի մահացած բջիջները, հարթեցնել մաշկի տեքստուրան և նվազեցնել կնճիռների տեսանելիությունը։ Հատկապես հարմար է չոր և հասուն մաշկի համար։

Օգտագործման եղանակ՝ շաբաթական 1–3 անգամ երեկոյան բարակ շերտով քսել մաքուր մաշկին։ Թողնել 5–15 րոպե, ապա լվանալ և շարունակել ամենօրյա խնամքը։

6. Dalton Universal Care Eye Gel, 3 մլ
Ունիվերսալ խնամք՝ աչքերի շուրջ դոնդող

Սառեցնող ազդեցությամբ հակատարիքային դոնդող, որն օգնում է նվազեցնել այտուցվածության, մանր կնճիռների և «սագի թաթիկների» տեսանելիությունը։ CELUMER ծովային համալիրը և ակտիվ ծովային բաղադրիչները նպաստում են աչքերի շուրջ մաշկի ավելի հարթ ու ձիգ տեսքին։

Օգտագործման եղանակ՝ առավոտյան և երեկոյան ապլիկատորով քսել աչքերի շուրջ, ապա մատների թեթև հպումներով տարածել մինչև ներծծվելը։