Սվիսս Ժետալ կոլագեն լիֆթինգ դիմակ հավաքածու 72503

69,000 ֏
In stock
SKU
C3304P040116
  • Դեղատոմս
    հասանելի է առանց դեղատոմսի
  • Արտադրող
    Swiss Getal

Կոլագենային լիֆթինգ էֆեկտով դիմակների հավաքածունցուցաբերում է ինտենսիվ տոնուսավորող ազդեցություն, որը մաշկին շատ կարճ ժամանակահատվածում մաշկին հաղորդում է  ավելի երիտասարդ և թարմ տեսք։ Կենսաբանական ակտիվ կոլագենային թերթիկները թրջվում են հատուկ կոլագենային լուծիչում, ինչի արդյունքում կոլագենային ակտիվ մոլեկուլները բնական և արդյունավետ կերպով ներթափանցում են մաշկի մեջ։ Այս գործընթացի հետևանքով մաշկը խոնավանում, հանգստանում և տոնավորվում է, իսկ կնճիռները նկատելիորեն նվազում են։ Բացի այդ, բանաձևը խթանում է բջիջների ռեգեներացիան և ապահովում ակնթարթային լիֆթինգ էֆեկտ, որն էականորեն բարելավում է մաշկի տեսքն ու վիճակը։

 

1. COLLAGEN SHEETS 5 pcs - ԿՈԼԱԳԵՆԱՅԻՆ ԹԵՐԹԻԿՆԵՐ 5 ՀԱՏ 

Բաղադրությունը՝

կոլագեն, հիդրոգենացված պոլիիզոբութեն, ՊՊԳ-15 ստեարիլ եթեր, ՊԷԳ-40 սորբիտան պերօլեատ, ԲՀՏ։

 

2. COLLAGEN SOLVANT SPECIAL 150 ml 1 pc - ԿՈԼԱԳԵՆԱՅԻՆ ՀԱՏՈՒԿ ԼՈՒԾԻՉ 150 մլ 1 հատ 

Բաղադրությունը՝

ջուր, պրոպիլեն գլիկոլ, ՊԷԳ-40 հիդրոգենացված գերչակի յուղ, հիդրոլիզված կոլագեն, գլիցերին, էթիլհեքսիլգլիցերին, նատրիումի քլորիդ, պենտադեկալակտոն, ֆենօքսիէթանոլ, ձիաձետ դաշտայինի հանուկ, փիփեռթի տերևների հանուկ։ 

 

3. LIFTING INTENSIVE AMPOULE 2 ml 5 pcs - ԼԻՖԹԻՆԳ ԻՆՏԵՆՍԻՎ ԱՄՊՈՒԼ 2 մլ 5 հատ 

Բաղադրությունը՝

ջուր, պրոպանդիոլ, գլիցերին, ՊՎՊ, ՊԷԳ-40 հիդրոգենացված գերչակի յուղ, հիդրոլիզված հացարմատի պալարի հանուկ, ֆենօքսիէթանոլ, հիդրօքսիէթիլցելյուլոզ, էթիլհեքսիլգլիցերին, բուրավետիչ, գլյուտամատ երկացետատի քառանատրիումական աղ, կիտրոնաթթու, պաուլինիայի սերմերի հանուկ, ծաղկափոշու հանուկ, ձիակասկ սովորականի կեղևի հանուկ, ցենտելա ասիականի հանուկ, էխինացեայի հանուկ։

 

Օգտագործման եղանակը՝

խորհուրդ է տրվում օգտագործել շաբաթական 1-2 անգամ։ Նախապես դեմքը մաքրելուց հետո ցողել հատուկ կոլագենային ակտիվացնող միջոցը։ Դեմքին սեղմել կոլագենային թերթիկը և կրկին ցողել ակտիվացնող միջոցը, մինչև այն ամբողջությամբ ներծծվի։ Թողնել դիմակը 30 րոպե, և ժամանակ առ ժամանակ խոնավացնել դեմքը ակտիվացնող միջոցով։  Դիմակը հեռացնելուց հետո զգուշորեն բացել ամպուլան և օգտագործելով թղթե անձեռոցիկ, քսել դրա պարունակությունը դեմքի մաշկին։

 

Նախազգուշացում՝

նախատեսված է արտաքին օգտագործման համար։ Չօգտագործել ներարկման ճանապարհով։