HB էյչ Ընդ Բի մեռյալ ծովի հանքանյութերով լիֆթինգ էֆեկտով և մաշկն ամրացնող մետաքսյա շիճուկ 30մլ 26813
- Դեղատոմսհասանելի է առանց դեղատոմսի
- ԱրտադրողHB Israel
Յուրահատուկ նորարարական բանաձևով, լիֆթինգ և ամրացնող էֆեկտով շիճուկի ազդեցությունը պահպանվում է երկար ժամանակ։ Այն պարունակում է ցենտելա ասիականի հանուկ, որը մաշկին հաղորդում է ամրություն, էլաստիկություն և այն դարձնում է մետաքսյա հարթ։ Այն հարստացված է Մեռյալ ծովի հանքանյութերով, արևածաղկի սերմերի, վաղենակի, մասուրի յուղերով, ձիակասկ սովորականի սերմերի հանուկով և վիտամին E-ով։ Այս բարձրորակ բաղադրիչների համակցությունը հարթեցնում, հանգստացնում և բալանսավորում է մաշկը։ Շնորհիվ անյուղ տեքստուրայի այն հիանալի հիմք է դիմահարդարման երկարատև պահպանման համար։ Խորհուրդ է տրվում օգտագործել 25 տարեկանից բարձր կանանց կամ տղամարդկանց։
Նախատեսված է մաշկի բոլոր տեսակների համար։
Օգտագործման եղանակը.
Առավոտյան և երեկոյան քսել մաքուր մաշկին։ 3 կաթիլ շիճուկը շրջանաձև շարժումներով տարածել դեմքին և պարանոցին այնքան ժամանակ, մինչև այն ներծծվի։ Մոտ 1 րոպե անց քսել խոնավացնող կամ գիշերային կրեմ։
Բաղադրությունը․
Ցիկլոպենտասիլօքսան, դիմեթիկոն/վինիլ դիմեթիկոնի խաչաձև պոլիմեր, կապրիլիկ/կապրիկ եռգլիցերիդ, դիմեթիկոն, տոկոֆերիլ ացետատ, ձիակասկ սովորականի սերմերի հանուկ, մասրենու սերմերի յուղ, վաղենակ դեղատնայինի ծաղկի յուղ, միամյա արևածաղկի սերմերի յուղ, ցենտելա ասիականի հանուկ, ծովի աղ, ֆենօքսիէթանոլ, էթիլհեքսիլգլիցերին, բուրավետիչ, բենզիլ սալիցիլատ, կումարին։
Նախազգուշացումներ․
Կուլ չտալ։ Խուսափել աչքերի հետ շփումից, իսկ դրա դեպքում աչքերը լվանալ։ Չօգտագործել բաղադրիչների նկատմամբ զգայունության դեպքում։